top of page

Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամավճարների պարտքերի մասով կկայացվեն համապատասխան որոշումներ․ ՌԴ ԱԳՆ

Հայաստանը կարող է պարտք ունենալ ՀԱՊԿ անդամավճարների մասով և չվճարել այն երկու տարի, պարտքի վճարման ժամկետը կլրանա 2025 թվականի վերջին, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը՝ XVII Վերոնայի Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում: 

Դա իրականում ինչ-որ արտառոց բան չէ: ՀԱՊԿ ցանկացած անդամ կարող է պարտքեր կուտակել։ Եղել են դեպքեր, երբ այլ երկրներ նույնպես պարտք են ունեցել։ Երկու տարի Հայաստանը կարող է չվճարել այդ պարտքը։ Հետագայում կկայացվեն համապատասխան որոշումներ, նշել է նա։ 

Հիշեցնենք՝ 2024 թվականի փետրվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Հայաստանը դադարել է իր ներդրումը կատարել կազմակերպության բյուջեում և ներկայացուցիչներ ուղարկել կազմակերպության միջոցառումներին և վարժանքներին:

1/1844
bottom of page