Աշտարակի խճուղում 5 մեքենա է բախվել․ ճանապարհը պատված է եղել մերկասառույցով
- Ani

- 2 hours ago
- 1 min read

Այսօր՝ հունվարի 24-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։20-ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են 66-ամյա Հրաչյա Չ․-ի վարած «Chevrolet» մակնիշի, 26-ամյա Ալեքս Բ․-ի վարած «Ford Tranist» մակնիշի, 31-ամյա Դավիթ Հ․-ի վարած «BYD» մակնիշի, 30-ամյա Նարինե Ղ․-ի վարած «Kia» մակնիշի և 53-ամյա Նորիկ Ս․-ի վարած «Dodge» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Ճանապարհը պատված է եղել մերկասառույցով։




















