Հունվարի 25-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց
- Ani

- 2 hours ago
- 1 min read

Հունվարի 24-ի ցերեկը Արագածոտնի լեռնային շրջաններում, Լոռիի, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13 մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Այդ մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը:
Հունվարի 25-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Երևան քաղաքում հունվարի 24-ի ցերեկը, 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հունվարի 27-ի երեկոյան հնարավոր է ձյուն։
Հանրապետության տարածքում հունվարի 24-ի ցերեկը, 25-26-ը, 27-ի գիշերը, 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հունվարի 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, հունվարի 24-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 10-13 մ/վ, լեռնային առանձին հատվածներում՝ բուք։
Հունվարի 25-29-ի առավոտյան ժամերին Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում սպասվում է մառախուղ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 24-26-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-5 աստիճանով։




















