top of page

Եթե պատրաստ լինենք առաջ շարժվել, մյուս հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթ․ Զելենսկի

Jan 24
1 min read

Աբու Դաբիում կայացած բանակցությունների հիմնական թեման պատերազմի ավարտի պարամետրերն էին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ես մեծապես կարևորում եմ պատերազմի ավարտի և անվտանգության պահպանման գործընթացի նկատմամբ ամերիկյան վերահսկողության անհրաժեշտությունը։

Բոլոր կողմերը համաձայնել են իրենց երկրներում զեկուցել բանակցությունների յուրաքանչյուր կետի մասին և համակարգել հետագա քայլերը իրենց ղեկավարների հետ։ Զինվորականները ուրվագծել են առաջիկա հանդիպման հարցերի ցանկը։ Եթե պատրաստ լինենք առաջ շարժվել, իսկ Ուկրաինան պատրաստ է, մյուս հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթ»,-գրել է Զելենսկին։

1/2967
bottom of page