«Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Վուլվերհեմփթոնին»
- Ani

- 1 minute ago
- 1 min read

Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհդ» մարզադաշտում երկու անպատասխան գնդակ ուղարկեց հետնապահ «Վուլվերհեմփթոնի» դարպասը (2-0)։
«Քաղաքայինների» կազմում գոլերով աչքի ընկան Օմար Մարմուշը և Անտուան Սեմենյոն՝ համապատասխանաբար 6-րդ և 45+2-րդ րոպեներին։
Մանչեսթերյան գրանդի կազմում նորամուտ նշեց թիմի նորեկ Մարկ Գեհին՝ անցկացնելով ամբողջական հանդիպում։
Այս հաղթանակից հետո Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը միավորների քանակը հասցրեց 46-ի և մոտեցավ առաջատար «Արսենալին», որն այս տուրի իր հանդիպումը կանցկացնի վաղը։ «Վուլվերհեմփթոնը» 8 միավորով շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը։




















