Գագիկ Վանոյանը վերընտրվեց Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահի պաշտոնում
- Ani

- 3 hours ago
- 1 min read

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվեց Գագիկ Վանոյանը: Նա առաջադրված միակ թեկնածուն էր։
«Այդքան էլ ուրախ չեմ, որ այլ թեկնածուներ առաջադրված չեն, քանի որ առողջ մրցակցությունը միշտ լավ է:
Իմ նախագահության 5 տարիների ընթացքում մարմնամարզությունում եղել են անկախ Հայաստանի լավագույն արդյունքները. շատ սպասված օլիմպիական արծաթե և բրոնզե մեդալներ, աշխարհի առաջնության չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների չեմպիոններ ու բազմաթիվ այլ մրցանակակիրներ։
Շարունակելու ենք գրանցել հաջողություններ, նվաճել նորանոր բարձունքներ»,- Գագիկ Վանոյանի խոսքը մեջբերում է ՀՄՖ-ի մամուլի ծառայությունը։




















