Եղանակը Հայաստանում. ուժեղ ձյուն եւ ջերմաստիճանի կտրուկ անկում
- Ani

- Feb 19
- 1 min read

Փետրվարի 20-ին հանրապետության մարզերի մեծ մասում սպասվում է ձյուն, տեղ-տեղ ինտենսիվ։ Օդերեւութաբանները լեռներում կանխատեսում են մրրիկ եւ ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հարավարեւելյան քամու ուժգնությունը տեղ-տեղ կհասնի 15-18 մ/վրկ-ի։ Օդի ջերմաստիճանը առաջիկա 3 օրերին ինչպես գիշերային, այնպես էլ ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 10-14 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է ուժեղ ձյուն։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -1+1, վաղը ցերեկը՝ 0+2։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝-7-12, ցերեկը՝ -3-5,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -6-11, ցերեկը՝ -2-5,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝0-3, ցերեկը՝-2+1,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -7-12, ցերեկը՝ -1-5,
Լոռիում գիշերը՝ -6-10, ցերեկը՝ -1-4,
Տավուշում գիշերը՝ -1-5, ցերեկը՝ 0-2,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -3-6,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ -2+1,
Արարատում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +1+4,
Արմավիրում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ 0+3,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -7-11, ցերեկը՝ -2-4,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝-2+1, ցերեկը՝ -1+2,
Սյունիքի հովիտներում գիշերը՝-1+2, ցերեկը՝ +1+5,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝-2-6, ցերեկը՝ -2+1։




















