top of page

Աննախադեպ բարձր ջերմաստիճանով պայմանավորված՝ որոշ հատվածներում առաջանում է գրաֆիկի խախտում. «Վեոլիա Ջուր»

  • Writer: Ani
    Ani
  • Jul 24
  • 1 min read

ree

«Վեոլիա Ջուր» ընկերությունը գրել է.

«Ամբողջ տարին Վեոլիա Ջուր ընկերությունն իր սպասարկման բնակավայրերում նույնիսկ սահմանված գրաֆիկով նախատեսված ժամից ավելի ջրամատակարարմամբ է ապահովում սպառողներին: Բայց ամռանը հանրապետությունում գրանցված աննախադեպ բարձր ջերմաստիճանով, ինչպես նաև ջրասպառման պիկով պայմանավորված՝ որոշ հատվածներում առաջանում են գրաֆիկի խախտումներ. կտրուկ ավելանում են ջրի սպառման ծավալները, խմելու ջուրը ոռոգման նպատակով օգտագործելու դեպքերը, ինչը համընկնում է ջրաղբյուրների ջրատվության նվազման հետ:

Բոլոր խնդիրները գույքագրվում են՝ Պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրով ու սեփական ուժերով լուծելու համար։ Աշխատանքներ իրականացվում են ինչպես մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում, այնպես էլ մարզերում»։


1/2423
bottom of page