Մահացել է Նիկիտա Սիմոնյանը
Nov 24, 2025
1 min read

Կյանքի 100-րդ տարում մահացել է ֆուտբոլի օլիմպիական չեմպիոն, Մոսկվայի «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկու Նիկիտա Սիմոնյանը։ Այդ մասին Матч ТВ-ին հայտնել է Ռուսաստանի ֆուտբոլի վետերանների միության նախագահ Ալեքսանդր Միրզոյանը։
«Նիկիտա Պավլովիչի ինքնազգացողությունը նոյեմբերի 20-ին վատացել էր, նրան հոսպիտալացրել էին»,- ասել է նա։



















