top of page

Պետք է աջակցենք դպրոցականների և պատանիների մարզական խաղերին ու ֆիզիկական պատրաստվածությանը. Թաթոյան

  • Writer: Ani
    Ani
  • Nov 23, 2025
  • 1 min read

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար, ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է.

«Աչաջուրի բնակիչները մեզ դիմավորեցին ջերմությամբ և անկեղծ զրույցներով իրենց ու մեզ բոլորիս համար կարևոր խնդիրների մասին:

Որոշեցինք մեր գործունեության ուղղություններից դարձնել աջակցությունը դպրոցականների և պատանիների մարզական խաղերին ու ֆիզիկական պատրաստվածությանը: Մեր երեխաները պետք է առողջ և ուժեղ մեծանան:

Մակարավանք. Հայ Եկեղեցին մեր ազգային ինքնության հենասյուներից է:

Շնորհակալություն տեր Արշավիր քահանա Ասատրյանին՝ մեզ հյուրընկալելու, եկեղեցու և համայնքի մասին հետաքրքիր պատմական դրվագներ ներկայացնելու համար:

1/2497
bottom of page