top of page

Քննիչն ու դատախազն ասում էին՝ եթե Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք կիրառվի, նա կկարողանա լքել Հայաստանը. Սամվել Կարապետյանը սկսեց ծիծաղել, ծիծաղեց նաև դատավորը. փաստաբան

  • Writer: Ani
    Ani
  • 2 hours ago
  • 1 min read

Մի քիչ ծիծաղելի է հնչում, բայց դատական նիստերից մեկի ժամանակ քննիչն ու դատախազը անհանգստություն են հայտնել՝ եթե Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք կիրառվի, նա կկարողանա լքել Հայաստանը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մեր ձևով» ժողովրդական շարժման ղեկավար Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը։

«Այսինքն՝ տնային կալանքից դուրս կգա ու կլքի Հայաստանը ու դա ասում էին ամենայն պատասխանատվությամբ»,- նշեց նա։

Վարդևանյանն ասաց, թե այդ ընթացքում Սամվել Կարապետյանը սկսել է ծիծաղել, ինչից հետո սկսել է ծիծաղել նաև դատավորը։

«Ծիծաղեց, բայց, միևնույն է, կալանքը երկարաձգեց»,- նշեց փաստաբանը։

1/2495
bottom of page