top of page

Մովսես Հակոբյանին հորդորում եմ լռել ու ծպտուն չհանել. Սուրեն Պապիկյան

  • Writer: Ani
    Ani
  • 1 hour ago
  • 1 min read

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վստահեցնում է, թե սուտ չի խոսում, երբ ասում է, թե 44-օրյա պատերազմի ընթացքում մեր հիմնական պրոբլեմներից մեկը պահեստազորի ոչ մարտունակ լինելն էր։

Նրան սուտ խոսելու մեջ տված հարցազրույցում մեղադրել էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։

«Գիտեք՝ կոռեկտությունն ինձ թույլ չի տալիս Մովսես Հակոբյանին արձագանքել նույն ոճով: Ես սուտ չեմ խոսում, դա պարզ է բոլորին»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց Պապիկյանը՝ պատասխանելով Aysor.am-ի հարցին։

Նա նշեց, թե իր ասածը 44-օրյա պատերազմի արդյունքների մասին է։

«Մովսես Հակոբյանը, գուցե, ամոթ ու պատիվ ունենա ու լռի, հորդորում եմ լռել ու ծպտուն չհանել, որովհետև դա իրենց գործողությունների արդյունքն ու հետևանքն է»,- ասաց Պապիկյանը։


bottom of page