Ես Ձեզ կհիշեմ որպես հստակ գաղափարներ և ֆուտբոլային խորը գիտելիքներ ունեցող մարզչի․ Մբապեն՝ Ալոնսոյին
- Ani

- 16 minutes ago
- 1 min read

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն արձագանքել է Խաբի Ալոնսոյի՝ գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալուն։
Հունվարի 12-ին «Արքայական ակումբը» հայտարարեց 44-ամյա մասնագետի պաշտոնանկության մասին։ «Ռեալի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Ալվարո Արբելոան։
«Թեև կարճ ժամանակ անցավ, բայց հաճելի էր խաղալ Ձեր գլխավորությամբ և սովորել Ձեզանից։ Շնորհակալ եմ առաջին իսկ օրվանից ինձ վստահություն ներշնչելու համար։
Ես Ձեզ կհիշեմ որպես հստակ գաղափարներ և ֆուտբոլային խորը գիտելիքներ ունեցող մարզչի։ Հաջողություն եմ մաղթում կարիերայի հաջորդ փուլում»,- սոցցանցերում գրել է Մբապեն՝ կցելով մարզչի հետ լուսանկար։
Հիշեցնենք, որ Ալոնսոն թիմը գլխավորում էր 2025 թվականի հունիսի 1-ից։ Իսպանացու գլխավորությամբ «սերուցքայինները» անցկացրել են 34 հանդիպում, տարել 24 հաղթանակ, 4 անգամ խաղացել ոչ-ոքի և կրել 6 պարտություն։ Ալոնսոյի համար ճակատագրական եղավ հունվարի 11-ին Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում «Բարսելոնայից» կրած պարտությունը (2:3)։




















