top of page

Հայաստանը հայտնվել է ռեսուրսների և մատակարարման ուղիների պայքարի կիզակետում, անգամ ստեղծված իրավիճակում կա այլընտրանք․ Աշոտյան

  • Writer: Ani
    Ani
  • 3 hours ago
  • 1 min read

Այսօրվա աշխարհում պայքարը գնում է երկու բանի համար՝ ռեսուրսների և մատակարարման ուղիների համար։ ՀՀԿ-ի կազմակերպված «Հայաստանը և տրանսպորտային մեգանախագծերը» թեմայով քննարկմանը հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Բժշկական լեզվով ասած՝ արյան ու արյունատար անոթների համար է գնում այսօրվա պայքարը, և Հայաստանն այս ընթացքում հայտնվել է այդպիսի պայքարի կիզակետերից մեկում»,- ասաց նա՝ շեշտելով միջազգային իրավունքի չգոյության տենդենցը, որի մասին հայտարարել է այնպիսի գերհզոր ուժերի ղեկավարը, ինչպիսին ԱՄՆ նախագահն է, նաև Ալիևն է այդ մասին ասել։

Ըստ նրա՝ այսօրվա իշխանությունները շրջանառության մեջ են դրել մի թեզ, որ այս պայմաններում այլընտրանք չկա․«Այսօրվա մեր քննարկումն այն մասին է, որ անգամ ստեղծված իրավիճակում կա այլընտրանք, և դա ոչ միայն քաղաքական բանաձևում է, այլ նաև համակցված է ու հիմնավորված է տնտեսական, մասնագիտական, լոգիստիկ հիմնավորումներով»։

Նա նշեց, որ, ըստ իշխող ուժի, Հայաստանի դերակատարությունը այս ամենում դիտվում է միակողմանի՝ ոչ թե սեփական շահերի, այլ ԵՄ տնտեսական և աշխարհաքաղաքական շահերի սպասարկման համար։

1/2495
bottom of page