top of page

«Փաստ». Նախկինում Սամվել Կարապետյանն էր պահում շատ գործիչների հայանպաստ դիրքորոշման շրջանակներում

  • Writer: Ani
    Ani
  • 3 hours ago
  • 1 min read

«Փաստ» թերթը գրում է. «Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո Ռուսաստանում հայանպաստ դիրքորոշում ունեցող բոլոր գործիչներին ադրբեջանական համայնքը սկսում է ներքաշել իր ազդեցության դաշտ կամ գոնե հեռացնել հայանպաստ կեցվածքից: Նախկինում հենց Սամվել Կարապետյանն էր պահում այս գործիչներին հայանպաստ դիրքորոշման շրջանակներում:

Մեր աղբյուրի փոխանցմամբ, եթե այսպես շարունակվի, վաղ թե ուշ, ադրբեջանական սփյուռքը կկարողանա չեզոքացնել հայկական սփյուռքի ազդեցությունը Ռուսաստանում: 

Բանն այն էր, որ Փաշինյանի չմտածված քայլերի հետևանքով Ռուսաստանի  2 միլլիոնանոց հայկական համայնքը դառնում է անպաշտպան:  Իսկ նախկին հայանպաստ գործիչները, այդ թվում՝ օրինակ՝ նույն Սոլովյովը, փաստացի հեռանում են հայանպաստ դիրքերից:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

bottom of page