Իսրայելը շարունակում է ներխուժումը Սիրիայի տարածք` գրավելով կենսական տարածքներ
- Ani

- Dec 18, 2024
- 1 min read

Իսրայելական տանկերը մտել են Սիրիայի հարավում գտնվող Դարաա նահանգ. համապատասխան կադրերը տարածում են թուրքական և ռուսական լրատվամիջոցները։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նաև հրամայել է զինվորականներին` պահել Հերմոն լեռան վրայի (Սիրիայի Գոլանի բարձունքներ) դիրքերն առնվազն մինչև 2025 թվականի վերջը։
«Մենք կմնանք այս կարևոր դիրքում այնքան ժամանակ, քանի դեռ այլընտրանքային համաձայնագիրը չի ապահովել Իսրայելի անվտանգությունը»,- ասել է Նեթանյահուն։
Մինչդեռ NBL Lebanon-ը պնդում է, որ իսրայելական ուժերն իրենց վերահսկողության տակ են վերցրել Ալ-Վահդա ամբարտակի շահագործումը, և Իսրայելն այժմ վերահսկում է Յարմուկ գետի հոսքը և գյուղական տնտեսությունը Սիրիայի այդ նշանակալի շրջանում:




















