top of page

Civic–ը փաստաթղթեր է հրապարակել ԱԱԾ–ից

  • Writer: Ani
    Ani
  • 2 hours ago
  • 1 min read

ree

ՔՊ–ի լրատվամիջոցը՝ Civic.am–ը այսօր՝ դեկտեմբերի 19–ին, փաստաթղթեր է հրապարակել ԱԱԾ–ից, որում իբր իրենց պնդմամբ ապացուցվում է, որ Գարեգին Երկրորդի եղբայրը՝ հավաքագրվել է սովետական ԿԳԲ-ի կողմից և ստացել «Կարո» ծածկանունը, հիմա էլ կապեր է պահպանում օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ։

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում առկա տվյալների համաձայն՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը 1986-1988թթ. համագործակցել է ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի հետ։ ԱԱԾ փոխանցմամբ՝ բացի այդ, առկա տվյալների համաձայն՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ներկայումս կապեր է պահպանում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, ինչը կարող է սպառնալիք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը և շահերին։ Ելնելով վերոգրյալից՝ Ազգային անվտանգության ծառայության կողմից օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ նշված սպառնալիքները վերացնելու ուղղությամբ»,– գրել է ՔՊ–ի լրատվամիջոցը։

Նշենք, որ այս մասին ամիսներ շարունակ խոսում է նաեւ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ ամբողջ վերնախավը։

1/2463
bottom of page