Հիմա էլ եղբայրը եղբոր համա՞ր է պատասխանտու. Սարգսյանը` Եզրաս արքեպիսկոպոսի ԿԳԲ-ի գործակալ լինելու մասին
- Ani

- 1h
- 1 min read

Լրագրողների հետ ճեպազրույցում արձագանքելով Civic-ի հրապարակմանը, ըստ որի՝ «ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում առկա տվյալների համաձայն՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը 1986-1988թթ. համագործակցել է ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի հետ», ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է` ինքն այդպիսի տվյալներ չունի, այդպիսի ինֆորմացիայի չի ծանոթացել իր պաշտոնավարման ժամանակ․
«Իմ նախկին ծառայակիցները կարող են հավաստել՝ ես երբեք էդպիսի հարցերով չեմ հետաքրքրվել, թե ով է համագործակցում Ազգային անվտանգության ծառայության հետ, առավել ևս՝ ով է համագործակցել ԽՍՀՄ ՊԱԿ-ի կամ այլ ծառայությունների հետ, որովհետև ես դրա իմաստը չեմ տեսնում: Խոսքը վերաբերում է Ամենայն հայոց կաթողիկոսի եղբորը, այսինքն՝ ի՞նչ է, հիմա էլ եղբայրը եղբոր համա՞ր է պատասխանտու, հա՞, եթե իհարկե դա իրականություն է»,- նշել է Սարգսյանը։




















