top of page

Եթե չզղջան ու չապաշխարեն՝ ուրեմն ինչ վճռվի՝ արդար է և շիտակ. Հայր Ասողիկը՝ «տիրադավներ»-ի մասին

  • Writer: Ani
    Ani
  • 2 hours ago
  • 1 min read

ree

«Նա, ով ճաշակել է Սուրբ Էջմիածնի հացը, նա, ով խմել է Սուրբ Էջմիածնի ջուրը, նա, ով որպես գիտակից անձ, կայացել է Սուրբ Էջմիածնում, նա, ով որպես հոգևորական Վեհափառ Հայրապետի կողմից ձեռնադրվել և օծվել է, նա չի կարող հայտնվել այն հանգամանքի մեջ, որում այսօր նրանք հայտնվել են»,- այս մասին Մայր Աթոռում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանն՝ անդրադառնալով Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 բարձրաստիճան հոգևորականների երեկվա հավաքին՝ Մայր Տաճարի բակում:

Հայր Սուրբը նշեց՝ եթե այդ 10  հոգևորականները չզղջան ու չապաշխարեն՝ ուրեմն ինչ վճռվի՝ արդար է և շիտակ:

Հայր Ասողիկը նաև նշեց, որ Հայոց Հայրապետը կանոնազանց սրբազաններին կոչ է արել վերադառնալ կանոնական դաշտ:

1/2463
bottom of page