top of page

Թող բարձրյալ Աստված իր սուրբ աջի հովանու ներքո խաղաղության մեջ պահի հայրենի մեր երկիրը և բարօրություն շնորհի աշխարհասփյուռ մեր ժողովրդին. Վեհափառ

  • Writer: Ani
    Ani
  • Aug 22
  • 1 min read

ree

Գարեգին Երկրորդ կաթողիկոսն ուղերձ է հղել.

«Սիրելի բարեպաշտ Մեր զավակներ,

Հայրական սիրով շնորհակալություն ենք հայտնում Մեր ծննդյան տարեդարձի առիթով հղած ձեր բազում շնորհավորանքների ու ջերմ բարեմաղթանքների համար:

Մեր օրհնությունն ու գնահատանքն ենք բերում ամենքիդ և հայցում, որ Երկնավոր Տերը պարգևի ձեզ և ձեր ընտանյաց անդամներին հարանորոգ հաջողություններ և ամենայն բարիք։

Թող բարձրյալ Աստված իր սուրբ աջի հովանու ներքո խաղաղության մեջ պահի հայրենի մեր երկիրը և բարօրություն շնորհի աշխարհասփյուռ մեր ժողովրդին»։

bottom of page