Ես կարող եմ կենսաթոշակները 1 տարում 150.000 դրամ դարձնել. Նաիրի Սարգսյան
- Ani

- 2 hours ago
- 1 min read

Նիկոլ Փաշինյան, ես կարող եմ կենսաթոշակները 1 տարում 150.000 դարձնել: Այս մասին ֆեյսբուքյան էջում ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:
«Եթե հարցնեն բանաձևը, պրեզենտացիայիով և հաշվարկով կներկայացնենք, չենք ուզում ժամանակից առաջ ընկնել, նամանավանդ, որ նախընտրական ժամանակահատվածներ են:
Հայաստանում գոյություն ունի 160.000-180.000 մշտական գործազուրկ, և 900.000-ից ավել աշխատուժից դուրս բնակչություն: Եթե 500.000 մարդու աշխատատեղ ենք ստեղծում, դուրս է գալու 25 մլրդ դրամ գումար»,- նշել է նա:
Եզրափակելով իր խոսքը՝ Սարգսյանը նշել է. «Ավելի հզոր ծրագրերը առաջիկայում՝ մեկ ամսվա ընթացքում արդեն կներկայացնենք»:




















