top of page

Սպասվում է ձյուն. օդի ջերմաստիճանը կբարձրանա

  • Writer: Ani
    Ani
  • 4 hours ago
  • 1 min read

Երևանում հունվարի 23-ի ցերեկը սպասվում է ձյուն: Հունվարի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Հանրապետության տարածքում հունվարի 23-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևմտյան` 2-5մ/վ, հունվարի 23-ի ցերեկը, 24-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 24-26-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

1/2509
bottom of page