Դա կատարյալ հիմարություն է․ Արման Ծառուկյանը՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից Դանա Ուայթին գումար առաջարկելու լուրերի մասին
- Ani

- 2 hours ago
- 1 min read

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը Complex-ին տված հարցազրույցում մեկնաբանել է կազմակերպության նախագահ Դանա Ուայթի վրա հնարավոր ֆինանսական ազդեցության մասին շրջանառվող լուրերը։
Զրույցի ընթացքում լրագրողը հիշատակել է այն խոսակցությունները, ըստ որոնց՝ իբր Ադրբեջանի իշխանությունները գումար են վճարել Դանա Ուայթին, որպեսզի վերջինս խոչընդոտի Ծառուկյանի՝ չեմպիոն դառնալուն։ Մարզիկը կտրականապես հերքել է այդ վարկածը՝ անվանելով այն անհեթեթություն։
«Ո՛չ, դա կատարյալ հիմարություն է։ Ոչ ոք չի կարող գնել Դանային, դա չափազանց բարդ է։ Եթե դա հնարավոր լիներ, ես վաղուց արդեն կկաշառեի նրան, նույնիսկ 500 միլիոն դոլար կտայի, մենք կկապվեինք հայ միլիարդատերերի հետ»,-հայտարարել է Ծառուկյանը։
Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանն ընդհանուր առմամբ MMA-ում անցկացրել է 26 մենամարտ՝ տոնելով 23 հաղթանակ։ Ներկայումս նա զբաղեցնում է UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը։




















