top of page

«Ու դեռ կապրենք հազար գարուն․․․»․ Վագիֆ Խաչատրյանը՝ ընտանեկան լուսանկարում

  • Writer: Ani
    Ani
  • 4h
  • 1 min read

Օրերս Բաքվի գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանի ընտանիքը նրա հետ լուսանկար է հրապարակել։ Լուսանկարի ֆոնին երգի խոսքեր են՝ «ու դեռ կապրենք հազար գարուն․․․»։

Հիշեցնենք, որ Խաչատրյանը երեկ՝ հունվարի 22–ին, «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում վիրահատվել է։ Նա սրտի բաց վիրահատության է ենթարկվել։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ վիրահատությունը նորմալ է անցել. «Վիրահատությունն ընթացել է հարթ, առանց բարդությունների։ Նա տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ Վիճակը գնահատվում է կայուն, կրած վիրահատության ծավալին համապատասխան»,– հայտնել է նախարարը։

bottom of page