top of page

Քստմնելի դեպք՝ Արագածոտնում, մի խումբ տղաներ շանտաժով 13-ամյա աղջնակի նկատմամբ ոտնձգություններ են կատարել. Shamshyan

9 hours ago
1 min read

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 24-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել Արագածոտնի մարզի գյուղերից մեկում տեղի ունեցած քստմնելի դեպքի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ ոստիկանության Աշտարակի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների, վերջին 2-3 ամսվա ընթացքում Արագածոտնի մարզի դպրոցներից մեկում սովորող 7 տղաներ սեռական բնույթի գործողություններ են իրականացրել 13-ամյա աղջկա նկատմամբ և այդ ամենը շարունակական են դարձրել՝ աղջնակին շանտաժի ենթարկելով։



Աշտարակի ոստիկանները պարզել են այդ անձանց ինքնությունները, որոնց հայտնաբերել և կազմված փաստաթղթերով ներկայացրել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։



Քննիչի որոշմամբ կան ձերբակալվածներ։

1/2946
bottom of page