top of page

Բա, եթե հայ-ռուսական հարաբերությունները եղբայրական են, ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

3 hours ago
1 min read

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը՝ հայ-ռուսական հարաբերությունների եղբայրական բնույթի մասին ու հիշեցրել է՝ Հայաստանի գործող իշխանությունները ոչ վաղ անցյալում դրան հակասող հայտարարություններ էին անում։

«Նահանջ երգով…

Փաստորեն, ըստ Արարատ Միրզոյանի, հայ-ռուսական հարաբերությունները եղբայրական են։

Ես միայն ուրախ կլինեմ, երբ հայ-ռուսական կապերն իրապես եղբայրական լինեն, քանի որ դա բխում է ՀՀ շահերից։

Բայց այդ դեպքում ինչու՞ էր ՔՊ-ն հայտարարում ՌԴ-ի կողմից մղվող «հիբրիդային պատերազմի» մասին։

ՔՊ-ի անդամներն էին համարում ՌԴ-ն ՀՀ -ի ինքնիշխանության սպառնալիք։

ՔՊ-ի առաջնորդն էր , ըստ էության, ռուսական ռազմական ներկայությունը մտահոգիչ համարում:

Բա եթե եղբայրական են հարաբերությունները, ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում։

Թե՞ հերթական անգամ իրավիճակ փոխվեց»,- գրել է Էդուարդ Շարմազանովը։

1/2946
bottom of page