Վստահում ենք ՀՀ մեր գործընկերներին, գիտենք՝ Իրանի անվտանգության դեմ ոչինչ չեն անում. Արաղչի
7 hours ago
1 min read

Վստահում ենք ՀՀ մեր գործընկերներին, գիտենք՝ Իրանի անվտանգության դեմ ոչինչ չեն անում։ Այս մասին ասել է COP17-ի շրջանակում ՀՀ ժամանած Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։
«Մենք սերտ կապի մեջ ենք մեր հայ բարեկամների հետ և վստահում ենք նրանց։ Մենք գիտենք, որ նրանք ոչինչ չեն անում Իրանի անվտանգության դեմ։ Ուստի շարունակում ենք խորհրդակցությունները հայկական իշխանությունների հետ։
Իմ շատ լավ բարեկամը՝ արտաքին գործերի նախարարը, այստեղ էր, և մենք լավ քննարկումներ ունեցանք, իսկ այսօր մեր նախագահը կհանդիպի ՀՀ վարչապետի հետ՝ թերևս արդեն երկրորդ անգամ վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Մենք շատ սերտ կապի մեջ ենք»,- ասել է նա։




















