top of page

«Հայփոստ»-ը մերժում է Բաքվում պահվող հայերին նամակներ փոխանցելը. Սիրանուշ Սահակյան

4 hours ago
1 min read

Հայ գերիները զրկված են նամակներ ուղարկելու և նամակներ ստանալու հնարավորությունից, ինչը կրկին հանցագործներին ներհատուկ երաշխիք է փակ հաստատություններում պահվելու պարագայում։ Այս մասին հայտարարել է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

«Ինչպես գիտեք, տիկին Զոնաբենդը՝ Արցախի նախկին պետնախարար, այժմ Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի կինը, նախաձեռնություն էր սկսել, որտեղ գերիներին նամակ ուղարկելու մտադրություն ունեցող անձինք կարող էին որոշակի հասցեներով ուղարկել այդ նամակները։ Դրանք հավաքագրվել են և ուղարկվել են Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ կառավարական ճանապարհով Ադրբեջանում պահվող մեր գերիներին հասցնելու նպատակով, քանի որ ընտանիքները, հարազատները, ընկերները զրկված են ուղիղ այդ քրեակատարողական հիմնարկ կամ իրենց ՄԻՊ-ի միջոցով նամակ ուղարկելու հնարավորությունից: Այստեղ կրկին ունեցանք հակասական տեղեկատվություն: Կառավարությունը նշեց, որ կարող են «Հայփոստ»-ի միջոցով ուղիղ հասցեագրել Ադրբեջանին:

Նշեմ, որ մենք բազմաթիվ տարիներ միշտ նման փորձարկումներ ունենք, արել ենք և ներկայումս էլ անում ենք, ունենք ապացույցներ, որ «Հայփոստ»-ը հրաժարվում է ցանկացած նամակ ուղարկել, որը կապված է Հայաստանից դեպի Ադրբեջան կոմունիկացիայի հետ, և նաև եղավ «Հայփոստ»-ի պաշտոնական պարզաբանումը»,- նշել է նա։

1/2947
bottom of page