Կատարն իրավունք ունի արձագանքելու Իրանի գործողություններին. Կատարի ԱԳՆ
- Ani

- Jun 23
- 1 min read

Կատարն իրեն իրավունք է վերապահում արձագանքելու Իրանի գործողություններին, հայտարարել է Կատարի արտաքին գործերի նախարարությունը։ ԱԳՆ-ն նաև հայտնել է, որ կատարցի և օտարերկրյա զինվորականները նախապես տարհանվել են ամերիկյան բազայից, որտեղից արձակվել են իրանական հրթիռները։
Կատարի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իրանական հարվածների հետևանքով զոհեր կամ վիրավորներ չկան։
Կատարի ՀՕՊ ուժերը հաջողությամբ հետ են մղել Իրանի հրթիռային հարձակումը, հայտնել է պաշտպանության նախարարությունը։
Կատարում ԱՄՆ դեսպանատունը ամերիկյան քաղաքացիներին երկուշաբթի կոչ է արել ապաստանելու ապաստարաններում մինչև հետագա ծանուցում, ասվում է դեսպանատան կայքում տեղադրված հայտարարության մեջ։




















