Ամենամեծ աղшնդավորը Կտրիճ Ներսիսյանն ու նրա շրջապատն է, որ հազարավոր մարդկանց հեռացրել են հավատքից. Նիկոլ Փաշինյան
- Ani

- 8 hours ago
- 1 min read

Հիմա ես ամեն կիրակի գնում եմ պատարագի։ Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը Գերմանիայում ունեցած հանդիպումներից մեկի ժամանակ։
«Ի դեպ, մարդիկ ասում են, թե ինչու ես նախորդող շրջանում չեմ գնացել։ Նույն պատճառով, որովհետև որոշ բարձրաստիճան եկեղեցական պաշտոնյաներ իրենց գործողություններով ինձ նման հազարավոր, եթե ոչ տասնյակ հազարավոր մարդկանց վանել են եկեղեցուց։
Որովհետև անհնար է անընդհատ գնալ և գտնվել այս մթնոլորտում և միջավայրում։ Նրանք շատ են խոսում աղանդավորության մասին, բայց ամենամեծ աղանդավորը Կտրիճ Ներսիսյանն ու նրա նեղ շրջապատն է։ Որովհետև ի՞նչ է աղանդը։ Դա հավատի եղծումն է, հավատը նենգափոխելն է, հավատը նվազեցնելն է, մարդուն հավատից հեռացնելն է։
Նրանք տասնյակ հազարավոր մարդկանց հեռացրել են հավատքից, Հայ առաքելական եկեղեցուց։ Եվ մարդիկ, իրենց հոգևոր կյանքի փնտրտուքով, գնացել են, հայտնվել են տարբեր տեղերում, որտեղ շատ թե քիչ ինչ-որ հոգևոր խոսակցություններ և հոգևոր թեմատիկա կա»,- նշել է նա։




















