top of page

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-17-ն աստիճանաբար կնվազի՝ գիշերը 4-6, ցերեկը՝ 2-4 աստիճանով

  • Writer: Ani
    Ani
  • 8 hours ago
  • 1 min read

ree

Դեկտեմբերի 13-ի ցերեկը, 14-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով, հաղորդել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեկտեմբերի 14-ի ցերեկը, 15-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 15-17-ն Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ 

Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ, դեկտեմբերի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ 

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-17-ն աստիճանաբար կնվազի՝ գիշերը 4-6, ցերեկը՝ 2-4 աստիճանով։

1/2454
bottom of page