ՖԻՖԱ-ն կարող է Արգենտինայի հավաքականին զրկել Աշխարհի առաջնությունում մասնակցելու իրավունքից. La Nacion
- Ani

- 10 hours ago
- 1 min read

Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականը կարող է հեռացվել 2026 թվականի Աշխարհի առաջնությունից՝ Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայում (AFA) ծագած սկանդալի պատճառով։ Այս մասին հայտնում է armsport.am-ը՝ հղում անելով La Nacion-ին:
Արգենտինայում հակակոռուպցիոն հետաքննություն է ընթանում AFA-ի նախագահ Կլաուդիո Տապիայի, նրա վստահված անձ Պաբլո Տովիգինոյի և գանձապահի տեղակալ Լուչիանո Նակիսի նկատմամբ: Այս շաբաթ իրականացվել են նոր խուզարկություններ:
Պաշտոնյաները կասկածվում են ապօրինի հարստացման մեջ։ Ներկայումս իրավապահները պարզում են Պիլար քաղաքում գտնվող շքեղ կալվածքի իրական սեփականատիրոջը։
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) դեմ է ազգային ֆեդերացիաների գործունեությանը պետական միջամտությանը, ուստի նշվում է, որ կազմակերպությունը կարող է Արգենտինայի ընտրանուն դուրս թողնել Աշխարհի առաջնության մասնակիցների ցանկից:
Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի խմբային փուլում Արգենտինայի հավաքականը մրցելու է Ալժիրի, Ավստրիայի և Հորդանանի ընտրանիների հետ:




















