top of page

Քամու հետեւանքով ծառեր, սյուներ են տապալվել Երեւանում, Արագածոտնում, Կոտայքում, Լոռիում

  • Writer: Ani
    Ani
  • 6 hours ago
  • 1 min read


ree

Դեկտեմբերի 14-ին, ժամը 02։54-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ 

Երևան քաղաքի վարչական շրջաններում, Արագածոտնի, Կոտայքի և Լոռու մարզերում ահազանգեր են ստացվել տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև պոկված կառուցատարրերի վերաբերյալ։

Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։

Տեղում իրականացվում են տապալված ծառի մասնատման, հեռացման, պոկված թիթեղների ապամոնտաժման աշխատանքներ։

Բոլոր ահազանգերը սահմանված կարգով սպասարկվում են:

1/2454
bottom of page