top of page

Օդային գծերում հենասյուներ են վնասվել. ՀԷՑ-ը՝ մարզերում ու Երևանում հոսանքազրկումների մասին

  • Writer: Ani
    Ani
  • 10 hours ago
  • 1 min read

ree

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն հայտնում է, որ եղանակային անբարենպաստ պայմանների՝ ուժեղ քամիների հետևանքով ժամը 03:00-ից սկսված Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Արմավիրի մարզերում, Կոտայքի, ինչպես նաև Երևան քաղաքի որոշ հասցեներում տեղի են ունեցել հոսանքազրկումներ, որոնք հիմնականում պայմանավորված են եղել օդային գծերում հենասյուների վնասմամբ։


«ՀԷՑ-ի օպերատիվ վերանորոգող անձնակազմը ողջ կարողությամբ և ամբողջական ներգրավվածությամբ աշխատում է հետևանքների արագ վերացման և հոսանքազրկված տարածքներում էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգման ուղղությամբ:


Հայցում ենք Ձեր ըմբռնումը ստեղծված հնարավոր անհարմարությունների համար:


Շնորհակալություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

1/2454
bottom of page