top of page

Անչափահասի սպանություն է տեղի ունեցել

  • Writer: Ani
    Ani
  • Mar 18
  • 1 min read

ree

Այսօր սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ «Սպիտակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել անչափահաս տղայի դի։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ 17-ամյա Գ․ Պ․-ն է, նրա մարմնի վրա դանակի   հարվածների հետքեր են հայտնաբերվել։  Մահացածին հիվանդանոց են տեղափոխել Սպիտակ քաղաքի Կամոյի փողոց, 24 հասցեից։

Դեպքի վայրի զննությամբ  հայտնաբերվել են արնանման հետքեր, դանակ։ «Սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը նույնպես անչափահաս է, նա ներկայացել է իրավապահներին։

1/2463
bottom of page