«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»
- Ani

- 6 hours ago
- 1 min read

«Իրավունք» թերթը գրում է. «Վաղարշապատում ՔՊ-ական Արգիշտի Մեխակյանի շանսերը գնալով փոքրանում են։ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ջանք չի խնայում իրեն վստահված թեկնածուի համար, բայց ՔՊ-ական աղբյուրների համաձայն անգամ ինքն է սկսել հասկանալ, որ Մեխակյանի շանսերը զրոյանում են օր-օրի։
Ըստ նույն լուրերի վերջինս մտերիմ շրջապատում սիրտը բացել է, թե Մեխակյանի չընտրվելը հավասար է իմ պաշտոնանկությանը.«մի բան արեք ախպերություն, սենց պադստավկա չեն անում»,-ասում են՝ ասել է Խուդաթյանը մտերիմներին։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում




















