Վրաստանը նվազեցրել և խորհրդանշականի է հասցրել Ադրբեջանից Հայաստան բենզինի տարանցման գինը․ Վրաստանի էկոնոմիկայի նախարար
- 13 hours ago
- 1 min read

Վրաստանը նվազեցրել և խորհրդանշականի է հասցրել Ադրբեջանից Հայաստան բենզինի տարանցման գինը։
Ինչպես հայտնում է Sputnik Գրուզիան, հղում անելով հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլին Երևանում Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։
Բացի այդ, Կվրիվիշվիլին տեղեկատվություն է ներկայացրել Վրաստանում իրականացվող տրանսպորտային ենթակառուցվածքային խոշոր նախագծերի մասին, որոնց լիարժեք գործարկումը զգալիորեն կբարելավի երկու երկրների միջև փոխադարձ կապերը (նկատի ունի նաև Ռուսթավի-Թբիլիսի նոր մայրուղին–խմբ.):
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Կվրիվիշվիլին հանդիպել էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ կողմերը քննարկել էին Վրաստանի տարածքով հայկական ապրանքների տարանցմանն առնչվող թեմաներ։




















