top of page

Վիճաբանություն և դանակահարություն՝ ավտոմեքենան արագ վարելու և կայանելու շուրջ․ կա տուժած

  • 10 hours ago
  • 1 min read

Երեկ՝ փետրվարի 20-ին, «Մի կաթիլ մեղր»-ի պատմություն հիշեցնող վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ոստիկանությունում տեղեկություններն են ստացվել, որ Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 1 հոգի դանակահարված տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն, գրում է Shamshyan.com-ը։

Պարզել են, որ վիրավորը Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Ժորա Հ.-ն է, իսկ նրա հետ վիճաբանել և նրան դանակի մի քանի հարված է հասցրել Շիրակի մարզի բնակիչ 31-ամյա Խաչատուր Մ.-ն։

Դանակահարությունը եղել ավտոմեքենան արագ վարելու եւ կայանելու պատճառով։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալն այս պահին որոնվում է։ 


1/2557
bottom of page