Տեխնիկապես նրանք տարբեր են, սակայն հոգեբանական առումով շատ նման են. Դիբալան՝ Մեսսիի և Ռոնալդուի մասին
- 7 hours ago
- 1 min read

Իտալական «Ռոմայի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան կիսվել է ժամանակակից ֆուտբոլի լեգենդներ Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի մասին իր տպավորություններով։
«Տեխնիկապես նրանք տարբեր են, սակայն հոգեբանական առումով շատ նման են։ Երկուսն էլ օժտված են անհավանական մրցակցային ոգով և մշտապես ձգտում են հաղթանակի։
Դաշտում յուրաքանչյուրն ունի իր առանձնահատուկ ուժեղ կողմերը, բայց միասին նրանք իսկական գազաններ են»,- նշել է Դիբալան նախկին ռեգբիստ Ագուստին Կրեվիի հետ հարցազրույցում:




















