top of page

Հայտնի են 9-րդ և 12-րդ դասարանների վերաքննության օրերն ու ժամերը

  • 6 minutes ago
  • 1 min read

Հայտնի են 9-րդ և 12-րդ դասարանների վերաքննության օրերն ու ժամերը: Այս մասին հայտնում են ԳԹԿ-ից:

Հանրակրթական դպրոցների 9-րդ և 12-րդ դասարանների վերաքննությունները կազմակերպելու նպատակով տվյալ առարկաների թեստերը Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքում (www.atc.am) կտեղադրվեն վերաքննության օրերին:

Ժամը 10:00-ին կայանալիք առարկայի թեստը կտեղադրվի ժամը 09:30-ին, իսկ ժամը 13:00-ին կայանալիք առարկայի թեստը՝ ժամը 12:30-ին: Թեստերը ստուգելու են տվյալ ուսումնական հաստատության առարկայական մասնագետները:



Վերաքննություններն անցկացվելու են հետևյալ ժամանակացույցով․



Օգոստոսի 20



Ժամը 10:00


9-րդ դասարան՝ «Մաթեմատիկա»


12-րդ դասարան՝ «Մաթեմատիկա»



Ժամը 13:00 


9-րդ դասարան՝ «Հայոց լեզու»


12-րդ դասարան՝ «Հայոց լեզու և գրականություն»



Օգոստոսի 21



Ժամը 10:00


9-րդ դասարան՝ «Բնագիտություն»


12-րդ դասարան՝ «Հայոց պատմություն»



Ժամը 13:00



9-րդ դասարան՝ Էսսե։

bottom of page