Այդ տվյալների ու կանխատեսումների վերաբերյալ՝ կապրենք, կտեսնենք. Փաշինյանը` ԵԱՏՄ զեկույցի մասին
3 hours ago
1 min read

ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հնարավոր հետևանքների մասին զեկույցի վերաբերյալ Փաշինյանն ասաց. «Այդ տվյալների ու կանխատեսումների վերաբերյալ՝ կապրենք, կտեսնենք։
Մեր հիմնական կենտրոնացումը Հայաստանի շարունակական զարգացումն է, և մեր անկախության, ինքնիշխանության պաշտպանությունը։
Մենք գնալու ենք այդ ճանապարհով»։
Փաշինյանը պնդեց՝ Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքը Հայաստանում ժողովրդավարության շատ կարևոր արտահայտում է, և պատրաստվում են ժողովրդավարությունը երկրում պաշտպանել։




















