top of page

«Հանճարեղ փոխանցում էր», «շնորհակալություն նրան» ․ «Ինտեր»-ի ֆուտբոլիստները՝ Մխիթարյանի մասին

2 hours ago
1 min read

Միլանի «Ինտերի» բրազիլացի կիսապաշտպան Կառլոս Աուգուստոն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 3-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորի» նկատմամբ տարած տնային հաղթանակը՝ առանձնահատուկ ընդգծելով Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի դերը, հաղորդում է armsport.am-ը։

Անդրադառնալով Մխիթարյանի գոլային փոխանցմանը՝ Աուգուստոն նշել է․

«Կարևորագույն գնդակ էր։ Մխիթարյանը հանճարեղ փոխանցում կատարեց։ Ցանկանում եմ շնորհավորել թիմին հաղթանակի կապակցությամբ»։  

«Ինտերի» ավագ Նիկոլո Բարելան էլ նշել է․

«Մխիթարյանը  գինու նման է, միշտ կատարելագործվում է։ Ես կարող եմ միայն շնորհակալություն հայտնել նրան։ Նա մշտապես ամբողջ ուժով է հանդես գալիս, երբ դուրս է գալիս խաղադաշտ»։


1/2955
bottom of page