Բելառուսը սրբորեն կատարում է ԱՄՆ-ին տված իր խոստումները. Լուկաշենկո
2 hours ago
1 min read

Բելառուսը սրբորեն կատարում է ԱՄՆ-ին տված իր խոստումները: Այս մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք մեր կողմից սրբորեն կատարում ենք այն, ինչ խոստացել էինք ամերիկացիներին։ Շատ կցանկանայի, որ ամերիկացիներն այս առումով հարյուր տոկոսով կատարեին համաձայնությունները», - ասել է նա։
Լուկաշենկոն հոկտեմբերի 22-ին ընդունում է ԱՄՆ-ի հետ բանակցային գործընթացում աշխատանքների արդյունքների մասին զեկույցը։




















