Ալիևն ուզում է ասել` հզոր երկիր ունի` պետք լինի, ԱՄՆ-ին կասի, թե ինչ է պետք անել․ քաղաքագետ
- Armen Sukiasyan

- Nov 20, 2022
- 1 min read

«Երբ Ադրբեջանի նախագահը կամ նրա ԱԽ քարտուղարը գնում են ԱՄՆ, նույն րոպեին Հայաստանի ներկայացուցիչները գնո՞ւմ են ԱՄՆ, իհարկե՝ ոչ»,- այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, որ ԱՄՆ-ն հայամետ դիրքորոշում ունի, ասաց քաղաքագետ Թևան Պողոսյանը։
Պողոսյանի խոսքով` Ալիևը նման հայտարարություններով, նույն Թուրքիայի քաղաքականության շարունակության իմաստով ԱՄՆ-ի հանդեպ բարձրաձայնում է այն դիրքորոշումը, որ փորձում են այլևս հավասարության նշան չդնել և, ըստ նրա, այդ հիմքերը շատ ժամանակ գտնվում են նրա մեջ, որ ժամանակին նույն Հայաստանը, համեմատական Ադրբեջանի, միշտ ժողովրդավարությամբ եղել է առաջ, բայց միջազգային հանրությունը փորձում էր արհեստական ձևով հավասարության նշան դրել։
«Երկրորդ իմաստով` պարզապես ուզում է ասել, որ ինքն այնքան հզոր երկիր ունի, որ պետք լինի, ԱՄՆ-ին էլ կասի, թե ինչ է պետք անել, պետք լինի` Ռուսաստանին էլ կասի, Եվրոպային էլ, Մինսկի խմբին էլ։ Ընդհանուր առմամբ, ինքն այդ օրը փորձել է Մինսկի խմբի համանախագահներին ինչ որ մի բան փոխանցել։ Բացի այդ, փորձում էր հասկացնել, որ նայեք` Հայաստանը զորք է ուղարկել Ղազախստան, իսկ ուղիղ Հայաստանի հասցեին մեղադրական ոչինչ չի հնչեցրել»,- ասաց Պողոսյանը։
Հարցին՝ Ալիևի մեղադրանքներն ինչո՞ւ էին ուղղված ԵՄ-ին, որ իրենց 140 մլն-ով աջակցելու, իսկ Հայաստանին 2,6 մլրդ եվրոյով՝ քաղաքագետը արձագանքեց․
«2,6 մլրդ եվրո մեզ ոչ ոք չի փոխանցել, դա հաստատված ծրագիր է, Աստված գիտի՝ կգա, թե ոչ, դրանցից մեկն էլ, որ ԵՄ-ն առաջարկել է դառնալ երաշխավոր, եթե վարկեր վերցնեն, իսկ 140 մլն-ը ուղիղ աջակցության ծրագիր է, բայց երբ քեզ պետք է երկրների հանդեպ ուշադրություն գրավել, դու ցույց ես տալիս, որ նայեք` այ աստեղ ես տեսնում եմ անարդար մոտեցումներ»։
Արմինե Նավոյան




















