Առողջապահության ապահովագրության ներդրումը մինչև հունիսի յոթն ընտրակաշառք է հայ հասարակությանը. Նաիրի Սարգսյան
- Ani

- 2 hours ago
- 1 min read

Առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումը մինչև հունիսի 7-ն ընկած ժամանակահատվածի համար ընտրակաշառք է հայ հասարակությանը: Այս մասին ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:
«Ծածկույթը ավելացնելու է, ծածկույթի ավելացումից հետո՝ եթե Աստված մի արասցե վերարտադրվեց, ծածկույթը նվազեցնելու է ու ասելու, որ չի բավարարում: Բյուջեում 129 մլրդ դրամ գումար է հատկացված, եթե 1 մլն դրամ խոցելի խավին գումարենք, տարեկան 129.000 դրամ է կազմում նրա գումարը:
Միայն թոշակառուի դեղորայքի ձեռքբերման անհրաժեշտ գումարը միջինում կազմում է 40.000 դրամ, որը հիմնադրամը չի կարողանալու ապահովել: Կարող են հայտարարել, որ գնում ենք սնանկության, կամ էլ տարվա վերջին ասեն, որ հիմնադրամի գումարները սպառվել են, ու այլևս չեն կարող տրամադրել»,- նշել է նա:




















