Ճիշտ կլինի, որ Հայաստանի էներգետիկ համակարգը միանա նաև Թուրքիային ու Ադրբեջանին. Նիկոլ Փաշինյան
- Ani

- 14 minutes ago
- 1 min read

Ճիշտ կլինի, որ Հայաստանի էներգետիկ համակարգը միանա նաև Թուրքիային ու Ադրբեջանին, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Հունվարի 21-ին նա Ազգային ժողովում հայտարարել էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար։ Այսօր էլ ասաց, թե Հայաստանն ու Ադրբեջանն ունեն ավելցուկ, ինչը նշանակում է, որ տարածաշրջանում շատ մեծ պոտենցիալ կա միջազգային շուկաներին հասանելիություն ստանալու։
«Ինչում կարող է այստեղ Հայաստանի ու Ադրբեջանի շահագրգռությունը լինել, որ մենք Ադրբեջանի ցանցերն օգտագործենք արտահանման ավելի մեծ շուկաների հասանելիություն ունենալու, Ադրբեջանն էլ շահագրգռված է նույն տրամաբանությամբ, իհարկե, իրենք շահագրգռված են Նախիջևանի հետ էներգետիկ փոխանցումներ ունենալու հարցում»,- ասաց նա։
Ըստ Փաշինյանի՝ Հայաստանի էներգետիկ համակարգը միացած է Իրանին ու Վրաստանին ու ճիշտ կլինի, որ միանա նաև Թուրքիային ու Ադրբեջանին։
«Դա մեծացնելու է արտահանման մեր հնարավորությունները, մեծացնելու է նաև տարածաշրջանի հնարավորությունները, որ միասնական արտահանում իրականացնենք»,- ընդգծեց նա։
Փաշինյանն ասաց, թե փորձագիտական մակարդակով սպառնալիք չեն տեսնում այստեղ, ընհակառակը՝ տեսնում են հնարավորություններ։




















