top of page

Գերմանիայի իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին

  • Jan 29
  • 1 min read

Գերմանիայի իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձ Ռ.Պ.-ն, ով մեղադրվում է հանցավոր կազմակերպությանը մասնակցելու և հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելու մեջ (Call center case), հանձնվել է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին:

Գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Ռ.Պ.-ի տեղափոխումը Երևան:

1/2718
bottom of page