Անհայտ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն 300 հազար դրամ աջակցություն ստանալ
- Ani

- 7 minutes ago
- 1 min read

Գործադիրի որոշմամբ՝ կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը:
Որոշմամբ նախատեսվում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության՝ 300.000 դրամի, տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2026թ. մարտ ամիսը ներառյալ:
Ըստ այդմ՝ կապահովվի դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող թվով 21 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը:




















