top of page

Եվրոպական քարտբլանշ՝ Փաշինյանի ավտորիտարիզմին

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Nov 20, 2022
  • 1 min read


Հայաստանը նշանակալի առաջընթաց է ունեցել ժողովրդավարության զարգացման գործում սկսած 2018 թվականից։ Եթե կարճ ձևակերպենք, ապա այսպիսին է հունվարի 27-ին ԵԽԽՎ ընդունած բանաձևի բովանդակությունը։ Մի բանաձև, որտեղ Հայաստանը նկարագրված է վարդագույն գույներով, անտեսված են մեր երկրում նկատվող ակնհայտ ավտորիտար միտումները, ԶԼՄ-ների գործունեության սահմանափակումները, քաղաքականապես մոտիվացված կալանավորումները, դատական իշխանությունը, ՏԻՄ-երը մոնոպոլացնելու իշխանության նկրտումները։


Նման բանաձևերն ակնհայտորեն քարտբլանշ են Նիկոլ Փաշինյանի իշխանության համար՝ շարունակել անձնակենտրոն ավտորիտար իշխանություն ձևավորելու ջանքերը, ավելի սահամանափակել քաղաքական և քաղաքացիական ազատությունները։ Պատահական չէ, որ երեկ Հայաստանում տեղի ունեցան մի քանի նշանային իրադարձություններ, որոնք հաստատում են մեր մտահոգությունները։


ԲԴԽ֊ն բավարարել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը։

Այս դատավորի «քրեական» հետագծի մասին իշխանությունները հիշեցին այն բանից հետո, երբ նա օրերս փոխեց ընդդիմադիր հայացքներ ունեցող հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի, խափանման միջոցը՝ վերացնելով կալանքը։


Պարզ է՝ իշխանությունը ճնշում է բանեցնում «ըմբոստ» դատավորի նկատմամբ, որպեսզի տոտալ վերահսկողություն իրականացնի դատական իշխանության նկատմամբ։ Այս իմաստով՝ սա նշանային իրադարձություն է։

Երեկ ոստիկանությունը, բիրտ ուժի ցուցադրությամբ, բերման է ենթարկում ԱՊՊԱ-ի թանկացման դեմ բողոքի դուրս եկած քաղաքացիներին։ Ու սա տեղի է ունենում այն Հայաստանում, որը ԵԽԽՎ բանաձևի համաձայն՝ «ժողովրդավարական մեծ առաջընթաց» է գրանցել։


Ակնհայտ է, որ նման բանաձևերի հետևանքով՝ Հայաստանի հասարակության աչքերում արժեզրկվում է ոչ միայն ԵԽԽՎ-ն, այլ նաև՝ արժեքների եվրոպական մոդելը։ Մյուս կողմից, մեր հասարակությունն, ընդդիմադիր ուժերը պետք է գիտակցեն, որ Հայաստանի իրական ժողովրդավարացման հարցը պետք է լուծվի մեր երկրում։ Երբ Հայաստանում մարդիկ հետևողական պայքար չեմ մղում իրենց իրավունքների, ազատությունների համար, դժվար է դրական ազդակներ ակնկալել միջազգային կառույցներից ու օտար մայրաքաղաքներից։


Վահրամ Բագրատյան

1/2518
bottom of page