top of page

Երևանում երկու երիտասարդ իրենց իսկ պատրաստած թղթադրամներով փոխանցումներ են կատարել տարբեր բանկային հաշիվների՝ տերմինալների միջոցով

  • Writer: Ani
    Ani
  • Dec 20, 2024
  • 1 min read
ree

ՆԳՆ-ից հայտնում են՝ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևանի բնակիչ 34-ամյա և 38-ամյա երկու տղամարդ մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում գտնվող վճարահաշվարկային տերմինալներից, նախապես պատրաստված թղթադրամների միջոցով, տարբեր բանկային հաշիվներին գումար են փոխանցում, որոնք մուտք չեն լինում վճարային տերմինալներում: Պարզվել է, որ նրանք խարդախությամբ դեկտեմբերի 19-ին Աճառյան փողոցում գտնվող տերմինալից՝ 10 հազար, իսկ Թոթովենցի փողոցում գտնվող տերմինալից՝ 100 հազար դրամի փոխանցումներ են կատարել:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 19-ի ժամը 19.55-ին վերոհիշյալ տղամարդիկ Թոթովենցի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և, 34 տարեկանի վարած «ԲՄՎ» մակնիշի մեքենայով հանդերձ, տեղափոխվել են Երևան քաղաքի վարչություն: Մեքենայում եղել են նրանց պատրաստած թղթադրամները: Անձնական խուզարկությամբ 38-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին:

 
 
1/2463
bottom of page